2021-08-17 14:16
Լրատվական գործակալություններ
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Արմեն Չարչյանին
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Դատախազությունից։
Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։