ՏԱՍՍ․ ԱԼԻԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ադրբեջանն արդեն դատական գործընթացներ է սկսել Արցախում ոսկու հանքավայրեր մշակած ընկերությունների դեմ: Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Արցախի օկուպացված շրջաններ, Քաշաթաղ և Քարվաճառ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ տվեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք դատական գործեր են պատրաստում»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառւ Կովսականի շրջաններում և այլ վայրերում: «Այժմ նրանք պատասխան կտան դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նրա խոսքով` այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ`կա՛մ փոխհատուցում վճարել, կա՛մ պատասխան տալ Միջազգային դատարանում:
Ալիևը և նրա կինը` Մեհրիբան Ալիևան, այցելեցին նաև գրավյալ Քարվաճառ և Քաշաթաղ՝ մասնակցելու Մռավի լեռնաշղթայի վրա (Մուրովդագ) կառուցվելիք թունելի հիմնարկմանը: Նրանք ծանոթացան Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին:
Այցի ընթացքում Ալիևը մասնակցել է Քարվաճառ-Բերձոր ավտոճանապարհին թունելի հիմնարիմանը, ինչպես նաև Բերձորի միջազգային օդանավակայանում: