2021-08-17 15:38
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ․ լարվածություն միշտ էլ լինելու է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված լարված իրավիճակը։
«Սահմանին մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է», – նշեց Մակարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե սպասու՞մ է, որ լարվածությունը սահմանին աճելու է` Մակարյանը նշեց.«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածություն միշտ էլ լինելու է: Մեր խնդիրն է, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն պատրաստ լիենք, այլ նաև ճնշենք բոլոր մեթոդներով»:
Նրա խոսքով՝ Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդն առաջխաղացման փորձեր չի անում, մինչդեռ շարունակում է լարվածություն ստեղծել:
Անդրանիկ Մակարյանը նշեց նաև, որ սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: