ՀՀ ՊՆ․ Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հայկական դիրքերի վրա. մեկ զինծառայող վիրավորվել է

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հայկական դիրքերի վրա. հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր: