ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և դիմակներ դնել փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Հիշեցնենք, որ փակ տարածությունում դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանվում։