2021-08-18 08:35
Լրատվական գործակալություններ
Պաշտպանության նախարարը՝ ՊՆ ստորաբաժանումների ղեկավարներին
Էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները, այլապես պատասխան եք տալու: Այս մասին ՊՆ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
Նախարարը հայտնել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից
նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի առնչությամբ։
Կարապետյանը խիստ հանձնարական է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ կարգադրելով վերակազմակերպել աշխատանքները:
«Էապես բարձրացրեք քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծեք բարձրացվող խնդիրները: Հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու»,- շեշտել է նախարարը, տեղեկացնում է News.am-ը: