2021-08-18 08:38
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշի քաղաքի շրջանում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ից 21.15-ը, Շուշիի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ հրաձգային զենքի կիրառմամբ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի օժանդակությամբ միջադեպը հարթվել է 21.15-ին: Տուժածներ չկան:
Ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը: