2021-08-18 08:42
Լրատվական գործակալություններ
Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ
Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափը նախատեսված է 100 000 հոգու համար»,–գրել է Ավանեսյանը։
Նրա խոսքով` պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։