40 մարդ է մահացել Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և կրակոցների պատճառով
Օգոստոսի 16-ից սկսած՝ առնվազն 40 մարդ է մահացել Քաբուլի միջազգային օդանավակայանում հրմշտոցի և կրակոցների պատճառով: Այդ մասին երեքշաբթի հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով օդանավակայանում գտնվող «Թալիբան» արմատական շարժման հրամանատարին:
Շարժման այս անդամի տվյալներով՝ մարդիկ մահացել են «օտարերկրյա ուժերի կողմից հրազենի կիրառման», ինչպես նաև հրմշտոցի պատճառով: Նա բնակչությանը հորդորել է չգալ օդանավակայան և «և չհավատալ այն կեղծ լուրերին, թե հնարավոր է թռչել արտերկիր»:
Ինչպես հեռուստաալիքին պարզաբանել են օդանավակայան եկած քաղաքացիները, իրենք հույս ունեն լքել երկիրը, քանի որ լսել են, թե ինչպես Քաբուլի մի քանի բնակիչներ նախօրեին կարողացեն են թռչել առանց վիզաների և անձնագրերի: Բացի այդ, երկրում տիրող անորոշության պատճառով խուճապի մատնված բազմաթիվ կանայք գալիս են օդանավակայան՝ վախենալով թալիբների ռեժիմի ներքո իրենց բարեկեցության համար: Tolo News-ը նշում է, որ չնայած տանը մնալու թալիբների կոչերին և ինքնաթիռների շասսիներից ընկնող մարդկանց ողբերգական մահերին, երկուշաբթի մարդկանց բազմությունը շարունակում է գալ օդանավակայան՝ երկրից հեռանալու հույսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով վերսկսվել է ԱՄՆ դեսպանության աշխատակիցների և ամերիկյան ռազմական զորակազմի հետ համագործակցող աֆղանստանցիների տարհանումը Քաբուլից, տեղեկացնում է News.am-ը: