504 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 235 675

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 504-ով և դարձել 235 675: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 593 մարդ (+343), կատարվել է 1 453 950 թեստավորում (+7 219), առողջացել են վարակվածներից 223 227-ը (+157): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 716 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 139, տեղեկացնում է Sputnik Armenia։