2021-08-18 13:05
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը 2 փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 նոր փոխնախարար նշանակել, տեղեկանում ենք կառավարության կայք էջից։
Այսպես` վարչապետի հրամանագրով այսուհետ ֆինանսների նախարարի տեղակալ կլինի Վահե Հովհաննիսյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,–ասված է հրամանագրում:
Փաշինյանի մեկ այլ հրամանագրով Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Եվս 2 հրամանագիր կա կառավարության կայքում, որոնցից տեղեկանում ենք, որ Ավագ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոններից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։