2021-08-18 13:06
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ
Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավարևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը` նշելով, որ կրակոցներն արձակվել են օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմանում։
«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: