2021-08-19 10:41
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,–ասված է հրամանագրում։
Մինչ այդ, վարչապետի մեկ այլ հրամանագրով Արմեն Գրիգորյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Իսկ այդ պաշտոնում Արմեն Գրիգորյանին վարչապետ Փաշինյանը նշանակել էր հուլիսի 14–ին։ Նույն օրը Փաշինյանը նրան ազատել էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։