2021-08-19 11:25
Լրատվական գործակալություններ
ԱՄՀ-ն դադարեցրել է իր ռեսուրների նկատմամբ Աֆղանստանի հասանելիությունը
Արժույթի համաշխարհային հիմնադրամը դադարեցրել է իր ռեսուրների նկատմամբ Աֆղանստանի հասանելիությունն այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողության տակ են առել Քաբուլը:
«Ինչպես միշտ, ԱՄՀ-ն ղեկավարվում է միջազգային հանրության կարծիքով»,-ասվում է ԱՄՀ ներկայացուցչի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի պետական ռեզերվներն ԱՄՆ բանկերում՝ արգելափակելով թալիբների հասանելիությունը միլիարդավոր միջոցների նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը: