«Ժողովուրդ». ՔԱՂՀԱԼԱԾՅԱԼԸ ԷԼ ՉԻ ՀԱԼԱԾՎԻ. ԻՆՉ ԵՂԱՎ ՓԱՇԻՆՅԱՆ- ԾԱՌՈՒԿՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը:

Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն որևէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը և, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։

Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»:

News.am