Միսակ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԵԿՎՈՐ ՑԵՂԱԽՄԲԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ

Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածներում քրիստոնյա ժողովուրդներին ադրբեջանացրած և թրքացրած մի քանի եկվոր և վաչկատուն ցեղախմբեր ստեղծել են իրենց պետությունը և դարձել չարիք ամբողջ տարածաշրջանի համար, ինչի վրա աչք է փակել և փակում քրիստոնյա աշխարհը։

Հայաստանի արեվելյան հարևանը Ադրբեջան կոչվող մահմեդական պետությունն է, որտեղ, ի դեպ, մահմեդական տոմարի համաձայն՝ մոտավորապես 1400թ-ն է, իսկ քրիստոնյա Հայաստանում գրիգորյան օրացույցով՝ 2021թ-ն է (հայոց բուն տոմարով 4513թ-ն է՝ հաշված Ք.Ա. 2492թ-ի Նավասարդի 11-ի Հայկի հաղթանակից), սա իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանը 1400 տարվա պատմություն ունի, այլ խոսում է այն մասին, որ իրենց ծագումը գրեթե Նոյ նահապետին հասցնող ադրբեջանցիները նախամահմեդական պատմություն ու տոմար չեն ունեցել, հետևաբար, որպես ազգ ու ժողովուրդ էլ կազմավորված չեն եղել. հակառակ դեպքում՝ նախամահմեդական շրջանում կամ գոնե մահմեդականության սկզբնավորման շրջանում այս տարածաշրջանում «ադրբեջանցի» տարրի գոյության մասին հավաստող աղբյուրներ ու հուշարձաններ հաստատ կլինեին, ինչպես Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Աղվանքի դեպքում է:

Ադրբեջան ու ադրբեջանցի եզրույթները քննարկվող երկրին արհեստականորեն են տրվել՝ ընդգծելով այդ պետության նկրտումները Իրանական Ադրբեջան (Ատրպատական) նահանգի նկատմամբ, իսկ այսօր մեզ հայտնի ադրբեջանցիները մինչև «ադրբեջանցի» անվանումը ստանալը կոչվում էին Կովկասի թաթարներ կամ Կովկասի թյուրքեր, և միայն 1936–ին Ստալինի հրամանով կոչվեցին ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջան կոչվող պետությունը, աշխարհի քաղաքական քարտեզի վրա՝ մինչև 1918թ-ը գոյություն չուներ:

Այս տարածաշրջան եկած ադրբեջանցիների նախնիներին տեղաբնակ քրիստոնյա ժողովուրդները ցուցաբերել են իրենց ողորմածությունը՝ կիսվել իրենց ունեցածով, ինչը, ցավոք, մոռացվել է։ Նույն այդ քոչվոր ցեղախմբերը, ոտքը պնդեցնելով սկսել են թրքացնել և ադրբեջանացնել տարածաշրջանի ժողովուրդներին, հափշտակել են նրանց մշակութային արժեքները, ժառանգությունը։

Քրիստոնյա հայ ժողովուրդը բազմաթիվ փորձությունների միջով է անցել և հիմնել պետականություն։ Ներկայումս հայ ժողովուրդը նոր պայքար է սկսել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. սա քաղաքակրթությունների պայքար է, և մեր հաղթանակը լինելու է ողջ քրիստոնյա աշխարհի հաղթանակը։

News.am