2021-08-19 18:06
Լրատվական գործակալություններ
Զախարովան Ալիևին՝ Զենքի մատակարարման իրականացումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է
Զենքի մատակարարման իրականացումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:
«Մենք շատ ենք կարդում, լսում այդ մասին: Մենք համապատասխան փոխգործակցություն ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Մենք նաև հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ օրերս Ալիևը պահանջել էր դադարեցնել ՌԴ սպառազինության մատակարարումները Հայաստանին: