2021-08-19 20:13
Լրատվական գործակալություններ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Яինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։