508 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 236 742

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508-ով և դարձել 236 742: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 131 մարդ, կատարվել է 1 469 328 թեստավորում (+7 864), առողջացել են վարակվածներից 223 736-ը (+293): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 732 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 143, տեղեկացնում է Sputnik Armenia։