2021-08-20 12:09
Լրատվական գործակալություններ
Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպքեր
Արցախում օգոստոսի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 994 դեպք։ Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 040 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 015-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում: