«Ժողովուրդ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՆԳՍՏԻ ՍՈՉԻ ՔԱՂԱՔՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

Ըստ թերթի տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրև ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գևորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել:

Հավելենք, որ օգոստոսի 24-ին հայրենի կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգա՝ գերադասելով մեկնել արձակուրդ։

Aysor.am