Ավանեսյան․ Պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ

Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային հանդիպում-քննարկման ժամանակ ասել են ոլորտի պատասխանատուները։

Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է։ Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով ուղեկցվող:

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ»,-նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: