Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները

Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական այցը։

Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն արդեն ժամանել է Երևան։ Ի դեպ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները` ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, բարձաստիճան այլ պաշտոնյաներ, տեղեկացնում է Sputnik Armenia։