2021-08-22 10:10
Լրատվական գործակալություններ
Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։