2021-08-23 11:31
Լրատվական գործակալություններ
251 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 237 885
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251-ով և դարձել 237 885: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 483 մարդ (+1), կատարվել է 1 489 110 թեստավորում (+5 220 ), առողջացել են վարակվածներից 224 493-ը (+239): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 762 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 147, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։