Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲՈՅԿՈՏԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ընդդիմությունը պետք է բոյկոտի Հայաստանի խորհրդարանի աշխատանքը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը պետք է նման կտրուկ գործողությունների դիմի, եթե չի ստանում իր կողմից բարձրացված հարցերի հստակ պատասխանները:

Նա նշեց երկրի համար նման օրհասական պահին Ազգային ժողովում դեմագոգիայի մակարդակով քննարկումներ անցկացնելու անթույլատրելիությունը: «Ե՞րբ ենք խոսելու ժողովրդի անվտանգության ապահովման մասին: Ընդդիմությունը չպետք է խորհրդարան գնար: Այն, ինչ ասում են, անհասանելի է ներկայիս իշխանությունների կողմնակիցների համար, նրանց չեն լսում»,- հավելեց Ալավերդյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվող հետապնդումներին` նա նշեց, որ իշխանությունները ունակ չեն դիմակայել ադրբեջանցիների ագրեսիային, ուժ են կիրառում նրանց նկատմամբ, ովքեր պայքարել են թշնամու դեմ:

«Նրանք, ովքեր այս մարդկանց դեմ գործողություններ են կատարում, նպաստում են Հայոց ցեղասպանության ծրագրի իրագործման ավարտին»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Դիմելով Ոստիկանության աշխատակիցներին, ովքեր կոպտորեն ցրեցին Ալիխանյան եղբայրների փողոցի (ժողովրդի մեջ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») բնակիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ 14 հարկանի շենքի կառուցման, Հայաստանի առաջին օմբուդսմենը կոչ արեց այդ ուժը կիրառել սահմանին՝ ադրբեջանցիների դեմ պայքարում:

Ալավերդյանը իրավապահներին կոչ արեց չկորցնել մարդկային դեմքը:

News.am