«Ֆիզգարադոկի» բնակիչները քաղաքապետարանի դիմաց խաղաղ ակցիա են անցկացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները և այլ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 23-ին, խաղաղ ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի առջև, տեղեկացնում է News.am-ը։

 


Նշենք, որ քաղաքապետարանի շենքում բնակիչների ներկայացուցիչները կհանդիպեն պատասխանատու պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 և 21-ին բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։