2021-08-23 18:32
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանը մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը։
Ինչպես News.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից, թանգարանի ու խանութի շրջայցից զատ, դեսպան Թրեյսին նաև հաճույքով շրջել է Սիսիանի տեսարժան վայրերով։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցել է Սիսիանի պատմության թանգարանին՝ մի շարք զբոսաշրջային պրոդուկտների մշակման և թանգարանի խանութի գործարկման հարցում։