2021-08-23 19:48
Լրատվական գործակալություններ
Հունաստանի ԱԳ նախարար. Թալիբները Թուրքիային իրենց դաշնակիցն են համարում
Թալիբները Թուրքիային իրենց դաշնակիցն են համարում: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Կրոնական ֆանատիզմը, ահաբեկչությունը, «արմատականության կորը» Հյուսիսային Աֆրիկայից ձգվում են մինչև Միջերկրական ծովի արևելք և հասնում Կենտրոնական Ասիա ու Աֆղանստան: «Թալիբանը» Թուրքիային համարում է իր դաշնակիցը, նրանք հստակորեն հայտարարեցին, որ Թուրքիան բարեկամ երկիր է:
Մեր հարևանությամբ կան երկրներ, որոնք ի հեճուկս նույնիսկ իրենց հասարակությունների շահերի՝ փորձում են վերածնել հին կայսրությունները և, որ ավելի վատ է, հին պատկերացումները: Նրանք բառացիորեն թաղված են անցյալի ավազի մեջ:
Մեզ համար ակնհայտ է, որ այսօրվա խնդիրները լուծելու լավագույն միջոցը բարեկամների հետ լինելն է»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: