2021-08-24 10:40
Լրատվական գործակալություններ
Աժ-ում մեկնարկել է Կառավարության ծրագրի քննարկումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում կքննարկվի Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը կառավարության կողմից հաստատվել է օգոստոսի 18-ին:
Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից: Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: