2021-08-24 18:18
Լրատվական գործակալություններ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյունը հայտնաբերվել է դիրքային հատվածում: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: