2021-08-25 08:48
Լրատվական գործակալություններ
Ամերիկյան բանակը սկսել է դուրս գալ Աֆղանստանից
«Ամերիկյան բանակը սկսել է դուրս գալ Աֆղանստանից», – «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ֆոքսը»՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին:
Վերջին օրերին ԱՄՆ-ն Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան է տեղափոխել մինչև 6,5 հազար զինծառայող՝ ապահովելու ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և տեղի բնակիչների արտահանումը:
Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Պենտագոնի առաջարկությունը՝ չփոխել զորքերի դուրսբերման ժամկետները և մինչև օգոստոսի 31-ն ավարտել գործողությունն Աֆղանստանում, տեղեկացնում է Analitik.am-ը: