Աշոտյան․ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է ակտիվ ձևաչափ առաջարկի

Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է հիմա ակտիվ ձևաչափ առաջարկի ադեկվատ արտախորհրդարանական ուժերին և գործիչներին։ Նման առաջարկ ֆեյսբուքյան իր էջում արել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սա գրեթե կենսական հարց է ապագայի համար՝ թե «արմատները» չմոռանալու, թե սխալներ չանելու, թե անիմաստ հրմշտոցից խուսափելու, թե լայն կոնսոլիդացիա պահպանելու համար։

Թե չէ թուրքը/Նիկոլը/խամրածները/և այլն, նայում, ուրախանում են (առանց սարկազմի)»- գրել է Աշոտյանը, տեղեկացնում է News.am։