ԱԺ-ում շշեր են շպրտել «Շիշ բռնողի» վրա, խորհրդարանում «շշամարտ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հերթական միջադեպն է տեղի ունեցել Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») շշեր են շպրտել։ Հավանաբար, շպրտողները «Հայաստան» դաշինքից էին։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա ես անում»։ Դրանից հետո Սարգսյանը, ակնարկելով Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։ Դրանից հետո Սարգսյանի ուղղությամբ շիշ նետվեց։
Սարգսյանը վերցրեց այդ շիշը ու հետ շպրտեց «Հայաստան» դաշինքի ուղղությամբ։ Նրա ուղղությամբ կրկին մեկ շիշ նետվեց` արդեն այլ անկյունից, բայց կրկին ընդդիմադիրների հատվածից։ Սարգսյանը ամբիոնի տակ գտնվող ևս մեկ շիշ հանեց ու ետ շպրտեց։ Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրում էր ներս անվտանգության աշխատակիցներին։ Ուղիղ եթերը ընդհատվեց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.