2021-08-25 12:58
Լրատվական գործակալություններ
Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,– ասվում է որոշման մեջ, տեղեկացնում է News.am-ը։