Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԱԼԱՆԸ «ԹԱՔՈՒՆ» ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻ 75 ՏՈԿՈՍԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ Է

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է «դավաճանության» ու «թալանի» մասին իշխանության ներկայացուցիչների պնդումներին՝ մատնանշելով իրական դավաճանության ու թալանի օրինակներ։

«ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է ,որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլ ավելի է խորացել։

Դավաճանությունից են խոսում։

Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։

Հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։

Ազգային շահին դավաճանողը նա է, ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։

Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։

Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել, հետո՞ ինչ։

Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է», - «Ֆեյսբուքում» գրել է Էդուարդ Շարմազանովը։

Aysor.am