Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԿԱ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԸ, ՍԱ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ ՈՒ ՄՏԱԾԵԼԱԿԵ՞ՐՊՆ Է

Մեծ թվով խնդիրների լուծման պատասխան կառավարության ծրագրի անվտանգության բլոկում բացակայում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մենք ուզում ենք, որ երկրում լինի խաղաղություն, և դրա մասին կարծում եմ՝ երկրում կա կոնսենսուս, բայց կառավարության ծրագրի այդ հատվածի հաջորդ տողում գրված է, որ ստեղծված իրավիճակում դա մեզնից կախված չէ, ինչն ինքնին խնդիր է և ցույց է տալիս կառավարության ծրագրի արդեն իսկ նախաբանում եղած հակադրությունները։ Ընդհանրապես խաղաղության մասին հատվածները որպես ընտրական տեխնոլոգիա էր օգտագործվում էր հանրությանը համար, իսկ իրականում սրա մեջ մանիպուլյացիա կար»,- նշեց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո կային տարածքներ, որոնք որոնք որևէ փաստաթղթով չպետք է փոխանցվեին Ադրբեջանին, սակայն փոխանցվեցին «Դիտարկենք Ադրբեջանի տեսանկյունից արդյոք Ադրբեջանը, օգտագործելով այդ նախադեպը, ունի հնարավորություն Հայաստանին իր օրակարգը թելադրելու մեզ»։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը.

«Եզրույթի բացակայությունը ձեր քաղաքականությո՞ւնն է, մտածելակե՞րպն է, թե ի՞նչ։ Ընդորում՝ բոլոր կետերում նշված է «Հայաստանի Հանրապետություն», սակայն «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը բացակայում է։ Չգտա նաև սպաների հետ կապված որևէ բլոկում։ Անվտանգության ոլորտի հետ կապված ցանկացած փոփոխության հիմքում հատկապես հիմա, երբ մենք ամեն ինչ զրոյից ենք սկսում, կանգնած է սպան։ Եթե մենք սպայի գործոնը մղում ենք երկրորդ-երրորդ պլան, ապա այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ծրագրում նշված չէ, թե ինչ խնդիր է դրված Զինված ուժերի առջև։

«Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ։ Զինված ուժերը խնդիր ունե՞ն արդյոք ոչ էֆեկտիվ բանակցությունների պայմաններում Արցախում մարտ վարելու և հարց լուծելու, թե՞ ոչ։ Մեծ թվով խնդիրների պատասխան ես այս ծրագրում ես չեմ տեսել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

News.am