2021-08-26 09:45
Լրատվական գործակալություններ
Զոհրաբյան․ Ադրբեջանցիները փակել են ճանապարհի Կատարի-Կարմրաքար հատվածը
Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:
ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում և սպասենք պաշտոնական պարզաբանումներին»,- հայտնել է Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը։