2021-08-26 10:47
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ․ Աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու համար
Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին, տեղեկացնում է News.am-ը: