2021-08-26 11:41
Լրատվական գործակալություններ
Էրդողան. Թուրքիան քայլեր կձեռնարկի, «եթե Հայաստանը օգտվի հնարավորությունից»
Թուրքիայի նախագահն ասել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել: Եթե Հայաստանն օգտագործի այդ հնարավորությունը, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է News.am-ը: