2021-08-26 13:23
Լրատվական գործակալություններ
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար»,–գրված է հրամանագրում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: