Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԳՑՈՒՄ Է ՈՒՐԻՇԻ ԳՐՊԱՆԸ

Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները։

Մեղիրով կոմունիկացիա տալու է Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ բեռների համար։

Միջանցքի մասով համաձայնություն կա, բայց մանդատի հարցի որոշման ու նույն թեման մի քանի կողմի վրա ծախելու հարցեր կան։

Օրակարգը արդեն վաղուց հստակ է ասում է ես չեմ կարող պահել, գործընկերներ դուք եկեք պահեք։ Արդյունքում իր պայմանավորվածությունները ադրբեջանցիների ու թուրքերի հետ գցում է ուրիշի գրպանը։

Իրեն անձամբ ճանաչողները կհաստատեն, որ սա իր վաղուցվա մոտեցումներից է։

Ի դեպ, Ադրբեջանը ռուսական խաղաղապահների մանդատը դեռ չի հաստատել։

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ, ֆեյսբուքյան էջ