WarGonzo. Ձերբակալված ադրբեջանցին լուսանկարել է ռուս խաղաղապահների գտնվելու վայրը
Բաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել էր, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ զինվորն Արցախի տարածք էր եկել այլ նպատակներով, հաղորդում է WarGonzo-ն:
Մասնավորապես, ըստ աղբյուրների, զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը և ռուսական տեխնիկայի տեղաշարժը:
Բացի այդ, ճիշտ մեկ օր առաջ, ըստ VarGonzo-ի լրագրողների, Լիսագորի տարածքում ևս մի «վշտեցնող միջադեպ» էր տեղի ունեցել ադրբեջանցու մասնակցությամբ, որի մանրամասները չեն հաղորդվում:
Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունն Արցախի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհի փակումը, Մարտակերտում զինծառայողի հետ միջադեպը և Լիսագորի շրջանում իրավիճակն Արցախի նկատմամբ Բաքվի ռազմավարության մի մասն է` տարածաշրջանում կայունության խաթարման համար»,- գրում է WarGonzo-ն իր տելեգրամ ալիքում, տեղեկացնում է News.am-ը: