2021-08-26 19:26
Լրատվական գործակալություններ
Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Հադրութի շրջանից այսօր զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը Facebook–ում հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: