Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ԱՍԱՑԻ, ՈՐ ԱՄԵՆԱԶԱԶՐԵԼԻՆ ՀԵՏԵՎԻՑ ԽՓՈՂ ՏՂԱՄԱՐԴՆ Է, ՊԱՏԱՍԽԱՆԵՑ՝ ԵՍ ԿԱՐԱՄ ԴԻՄԱՑԻՑ ԷԼ ԽՓԵՄ
Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Վահե Ղալումյան անունով այս քպ- ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում և հետևից բռունցքներով հարվածում էր ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի պատգամավորներին։
Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։
Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։
Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետևից խփելով։
Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային։
Հ․Գ․ Իսկ Երեկվանից ադրբենջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը»,- ասված է գրառման մեջ։