2021-08-27 08:23
Լրատվական գործակալություններ
Ղազախստանում զինամթերքի պահեստում վեց պայթյուն է որոտացել
Ղազախստանի Ժամբիլի շրջանում գտնվող ռազմական պահեստում 6 պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է «Sputnik Ղազախստան»-ը:
Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 19:00-ին՝ զորամասի տարածքում գտնվող պահեստներից մեկի մոտ տեղի ունեցած բռնկման հետևանքով: Գերատեսչությունն ընդգծել է, որ այնտեղ պահվել է հիմնականում ինժեներական զինամթերք, որը թռիչքի մեծ հեռահարություն չունի:
Տուժել է 66 մարդ, որոնցից 2-ը ծանր վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է News.am-ը: