2021-08-27 08:50
Լրատվական գործակալություններ
Գուտերեշը դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների ֆոնին տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել է երկրի ժողովրդին աջակցելու միջազգային կազմակերպության պատրաստակամությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ անհանգստությամբ է հետևում իրավիճակին: Նա դատապարտում է այս ահաբեկչական հարձակումները, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել, և ցավակցում է զոհերի ընտանիքներին», - հայտնել է խոսնակը:
«Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում անկայուն իրավիճակի մասին, որն ամրապնդում է Աֆղանստանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր վճռականությունը», - ավելացրել է Դյուժարիկը, տեղեկացնում է News.am-ը: