Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՋԱՆՑՔ ՍՏԱՆԱԼՆ Է

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։

Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

Panorama.am