2021-08-27 14:20
Լրատվական գործակալություններ
Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան ավարտվեց
Կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ակցիան ավարտվեց։ Ծնողները դուրս եկան կառավարության շենքից, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ինչ են քննարկել ներսում։ News.am-ի թղթակցի հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց և գիշերն այնտեղ են անցկացրել։