Փաշինյան․ Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք», - ասաց նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ, տեղեկացնում է Aysor.am-ը։